Հետախուզվողը հայտնաբերվեց Նորաշեն թաղամասում
21.05.2022 15:27
Հետախուզվողի հայտնաբերում
Մայիսի 20-ին ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները Նորաշեն թաղամասից բերման են ենթարկել 30-ամյա Կարեն Գ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցը հարբած կամ տասնվեց տարին չլրացած անձին հանձնելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: