ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բացահայտվեց Նորաշենում կատարված դանակահարությունը

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողները մայիսի 8-ին Արտաշատի բաժին են հրավիրել Նորաշեն գյուղի մի բնակչի, որը հաղորդում է տվել, որ մարտի 28-ին, ժամը 12.00-ի սահմաններում, իրենց տան նախամուտքում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նույն գյուղի բնակիչ իր աներորդին խոհանոցային դանակով հարվածել է իր ոտքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում 38-ամյա տղամարդը մայիսի 16-ին, ժամը 12.20-ին, ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին և տվել խոստովանական բացատրություն:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`