ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Քրեական հետախույզները Նորապատ գյուղում թմրանյութ են հայտնաբերել

Հունիսի 30-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Նորապատ գյուղի 52-ամյա մի բնակիչ կանեփ է աճեցնում: Նորապատ մեկնած օպերատիվ խումբը տանը կից կիսակառույց շինության զննությամբ հայտնաբերեց կանեփի 5 բույս, իսկ տան նկուղից՝ ընդհանուր 200 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգվածով ապակյա երկու տարա: Բացի այդ, նկուղում կար նմանատիպ զանգվածով պոլիէթիլենային տոպրակ և ածխանման հետքերով կաթուցիչ: Ըստ տանտիրոջ՝ կանեփն ու դրանից պատրաստված թմրամիջոցը իրենն են, կանեփն ինքն է ցանել ու մշակել:
Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: