Էրեբունու ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Նուբարաշենի խճուղում
 
                                            Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 12-ին Նուբարաշենի խճուղու անասնագոմերից բերման է ենթարկվել 30-ամյա Խալս Ա.-ն, որը փետրվարի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի (Գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					