Հետախուզվողը հայտնաբերվեց Նուբարաշենի վարչական տարածքում
Ոստիկանության Արարատի մարզային վարչության, Մասիսի բաժնի և Նուբարաշենի բաժանմունքի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 4-ին Երևան քաղաքի Նուբարաշեն թաղամասի վարչական տարածքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 21-ամյա Հակոբ Մ.-ն, որը ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: