Նուբարաշենում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
04.07.2017 13:21
ՃՏ պատահարներ
Հուլիսի 3-ին, ժամը 15.40-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նուբարաշենի 9-րդ փողոցի «Դ7» թաղամասի էլ.ենթակայանի մոտ վրաերթի է ենթարկել 1944 թ. ծնված Ռոբերտ Շուշանյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, ժամը 17.50-ին մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: