ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նուբարաշենում կատարված գողության փորձը բացահայտվեց

17.09.2019 17:21 Գողություն

Սեպտեմբերի 11-ին, ժամը 03.20-ին, ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ էր ստացվել, որ Նուբարաշենի մի խանութ մարդ է մտել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 03.10-ին, անհայտ անձը, մուտքի դռան ապակին կոտրելով, Նուբարաշենի 6-րդ փողոցում գտնվող մի ՓԲԸ-ի վաճառքի և սպասարկման գրասենյակից փորձել է գողություն կատարել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել և ոչինչ չգողանալով՝ հեռացել է:
Սեպտեմբերի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ գողության փորձը կատարել է Նուբարաշենի 43-ամյա մի բնակիչ. նա սեպտեմբերի 16-ին, ժամը 12.40-ին, Նուբարաշենի 15-րդ փողոցից բերման է ենթարկվել բաժանմունք ու ներկայացվել Էրեբունի և Նուբարաշենի քննչական բաժին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: