1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Նույն տնից երկու անգամ էր գողություն արել. Արտաշատի ոստիկանների բացահայտումը

01.03.2022 12:47 Գողություն
Նույն տնից երկու անգամ էր գողություն արել. Արտաշատի ոստիկանների բացահայտումը

Փետրվարի 28-ին, ժամը 20.40-ի սահմաններում, ոստիկանություն է զանգել Արտաշատ քաղաքի մի բնակիչ և հայտնել, որ իր տնից փող են գողացել: Մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել է, որ ժամը 16.00-ից 20.00-ն ընկած ժամանակահատվածում պատշգամբով մտել են իր տան 2-րդ հարկ և ննջասենյակից գողացել 90.000 դրամ:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել նույն քաղաքի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդ: Բացատրական աշխատանքի արդյունքում նա տվել է խոստովանական ցուցմունք, իսկ անձնական խուզարկությամբ նրա մոտից գողոնը հայտնաբերվել է:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ երիտասարդը նույն տնից նախկինում ևս գողություն է արել:
Փետրվարի 24-ին Արտաշատ քաղաքի նույն բնակիչը ոստիկանությունում հաղորդում էր տվել, որ փետրվարի 21-ի ժամը 11.00-ից փետրվարի 23-ի ժամը 23.40-ն ընկած ժամանակահատվածում իր ննջասենյակից գողացել են չորս ոսկյա զարդ, 300 դոլար, 700 եվրո և 100 000 դրամ:
Գողության փաստով քրեական գործ էր հարուցվել:
Արտաշատի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 28-ին բերման ենթարկված 22-ամյա երիտասարդը խոստովանական ցուցմունք է տվել, որ այդ գողությունը ևս ինքն է արել:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
22-ամյա երիտասարդը ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: