ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նռնակ, հրացան, փամփշտատուփ, փամփուշտներ

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1972 թ. ծնված Արարատ Հ.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, ինքնաձիգի փամփշտատուփ և տարբեր տրամաչափի 122 փամփուշտ:
Կատարվում է հետաքննություն:

***
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1968 թ. ծնված Տիգրան Վ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-Բ» տիպի, 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 32 և գնդացիրի 7,62 մմ տրամաչափի 18 փամփուշտ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: