ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նռնակ, նռնակի պայթուցիչ, փամփուշտներ...

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՊՊԳՎ ծառայողների   բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 7-ին, ժամը 19.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն  է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Սարյան փողոցի մոտի թունելների մուտքի աղբարկղերի մոտ զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է տարբեր տեսակի և տրամաչափի  532 փամփուշտ, 3  նռնակ և նռնակի 1 պայթուցիչ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: