Նռնակ և փամփուշտներ՝ հյուրանոցի մոտ
Ոստիկանության Մաշտցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 7-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ 17-րդ թաղամասում գտնվող հյուրանոցի մոտ գտնվող պատի տակ փամփուշտներ և նռնակ է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում՝ Նազարբեկյան փողոցի թիվ 20/7 շենքի մոտ, պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել է 3 նռնակ` պայթուցիչներով, տարբեր տրամաչափի 490 փամփուշտ և 1 փափշտատուփ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: