Հայտնաբերվել է ուսումնական նռնակ
Օգոստոսի 28-ին, ժամը 13.45-ին, ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում է ստացվել, որ Գորկու փողոցում՝ աղբարկղի մեջ, նռնակ է հայտնաբերվել:
Մեկնած օպերատիվ խումբը Գորկու փողոցի 65 հասցեի դիմաց տեղադրված աղբարկղի միջից հայտնաբերել է «ՌԳԴ-5» տիպի ուսումնական նռնակ՝ պայթուցիչի քանդված դետալների հետ միասին, և լուսաձայնային փամփուշտի նմանվող առարկա:
Նշանակվել է դատապայթյունատեխնիկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: