ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արարատի մարզում իրականացված ուժեղացված ծառայության ժամանակ ոստիկանները նռնակ են հայտնաբերել

Հոկտեմբերի 28-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Արարատի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողների՝ Արարատի մարզում իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում Մասիսի բաժնի քրեական հետախույզները տեղեկություն են ստացել, որ 31-ամյա մի տղամարդ մեքենայում զինամթերք ունի։ Նա Հայանիստ գյուղում հայտնաբերվել ու, մեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել Մասիսի բաժին։ «Մերսեդեսի» զննությամբ հայտնաբերվել են «Ֆ-1» տիպի մարտական նռնակ՝ պայթուցիչով, և գաղտնի փականով դանակ։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։ Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։