ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նռնականետ և գնդացրի փամփուշտներ է հանձնել

Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 2-ին, ժամը 22.30-ին, 1961 թ. ծնված Լաուրա Ա.-ն կամավոր հանձնել է «ՌՊԳ-22» նռնականետ և «ՊԿ» գնդացրի 7,62 մմ տրամաչափի 250 փամփուշտ` ժապավենով մետաղյա պահեստարկղի մեջ տեղադրված, ու հայտնել, որ այն պատկանել է նախկին ամուսնուն, որը ձեռք էր բերել ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ: 
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: