Նռնականետը գտել է Սաֆյան գյուղի տարածքում
21.07.2016 18:18
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 20-ին, ժամը 15.30-ին, 1982 թ. ծնված Խաչատուր Ք.-ն կամավոր հանձնել է «ՌՊԳ-7» տիպի ձեռքի հակատանկային նռնականետ ու հայտնել, որ այն գտել է նույն օրը, ժամը 10.00-ի սահմաններում, ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Սաֆյան գյուղի տարածքից՝ անասունները պահելու ընթացքում:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: