ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նռնակի պայթուցիչ և փամփուշտներ` «Արծվի թև» հուշարձանի մոտ

Փետրվարի 12-ին, ժամը 12.25-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Աշտարակ-Գյումրի ճանապարհին, «Արծվի թև» հուշարձանի մոտ, զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 50 փամփուշտ, նռնակի պայթուցիչ և «ԴՇԿ» տիպի գնդացրի փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: