Վնասվածքներ պատճառողներից մեկին հայտնաբերեցին, մյուսը՝ որոնվում է
Ապրիլի 12-ին, ժամը 23.50-ին, Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Բրյուսովի փողոցի թիվ 23 շենքի մոտ վիճաբանություն է:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները բաժին են հրավիրել 1989 թ. ծնված Եղիշե Ղ.-ին և նրա մորը` 1966 թ. ծնված Արևիկ Ղ.-ին:
Նրանք հաղորդումներ են տվել, որ ապրիլի 12-ին, ժամը 23.40-ին, ոմն Արտակ և Արամ Երևանի Բրյուսովի փողոցի թիվ 23 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, ոտքերով և ձեռքերով հարվածել են իրենց մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արտակը 1978 թ. ծնված Արտակ Ս.-ն է, ով ապրիլի 13-ին, ժամը 01.30-ին, ներկայացել է բաժին:
Ձեռնարկվում է միջոցառումներ Արամին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: