ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

19 տարի անց բացահայտվեց «Նիվայի» դիմահար ապակու գողությունը

02.07.2015 11:32 Գողություն

1996 թ. ապրիլի 22-ին ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում էր ստացվել է 1959 թ. ծնված Բորիս Պ.-ի ավտոմեքենայից կատարված գողության մասին:
Հունիսի 30-ին պարզվել է, որ նշված օրը Վանաձորի Չերկասի փողոցի թիվ 2 շենքի բակում կայանված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի 40.000 դրամ արժողությամբ դիմահար ապակին գողացել է 1978 թ. ծնված Բախշի Կ.-ն:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: