Նորաշենիկ գյուղում տեղի ունեցած վիճաբանության հետքերով
Մայիսի 3-ին, ժամը 14.15-ին, ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Նորաշենիկ գյուղում վիճաբանություն է տեղի ունենում:
Մեկնած օպերատիվ խմբին 1967 թ. ծնված Սասուն Խ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, իրեն անծանոթ մի խումբ անձինք, իր տան բակում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ծեծի են ենթարկել իրեն` պատճառելով վնասվածքներ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է Սասուն Խ.-ին ծեծի ենթարկած անձանց ինքնությունը՝ 1953 թ. ծնված Սուսաննա Ա.-ն, նրա եղբայրը` 1966 թ. ծնված Սուրեն Ա.-ն, և վերջինիս որդին` 1988 թ. ծնված Էրիկ Ա.-ն, որոնք հրավիրվել են բաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: