ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Հարգելիˊ պարոն Գասպարյան,
Հայաստանի Հանրապետության դատախազության համակարգի աշխատակիցների եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ Ձեր ղեկավարած կառույցի բոլոր աշխատակիցներին՝ մեր գործընկերներին, վետերաններին՝ մասնագիտական տոնի առթիվ։
ՀՀ ոստիկանությունն իր կարեւոր դերն ու առաքելությունն ունի մեր պետության իրավական համակարգի արդյունավետ գործունեության, հանցավորության դեմ պայքարի, օրինականության եւ հասարակական անվտանգության ամրապնդման գործում։
Անուրանալի է հայրենի ոստիկանների անձնուրաց, խիզախ, նվիրումով, վտանգի դեպքում իրենց կյանքի գնով մեր պետության անդորրն ու քաղաքացիների իրավունքներն ու շահերը պաշտպանելու հայրենանվեր գործը։
Համոզված եմ, որ առաջնորդվելով սկզբունքայնությամբ եւ մասնագիտական պատվախնդրությամբ, կկարողանաք արդյունավետ լուծել ձեր առջեւ դրված դժվարին եւ բարդ խնդիրները, կդիմակայեք արդի մարտահրավերներին։
Եվս մեկ անգամ շնորհավորելով՝ մաղթում եմ քաջառողջություն, բարեկեցություն ու նորանոր հաջողություններ, անփորձանք ծառայություն, ուժ ու կորով՝ ձեր դժվարին ու պատասխանատու աշխատանքում։
Լավագույն մաղթանքներով՝ Ա. ԴԱՎԹՅԱՆ