ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ամփոփվեցին 2015 թ. 9 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները

15.10.2015 17:27 Եռամսյակ

Հոկտեմբերի 12-ին ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանը:
Օրակարգում մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից 2015 թ. ինն ամիսների ընթացքում կատարված աշխատանքների արդյունքների ամփոփումն էր:
Զեկուցումով հանդես է եկել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ, ինքը և շտաբի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վ. Ղարիբյանը:
2015 թ. 9 ամիսների ընթացքում ոստիկանության Շիրակի մարզային վարչությունը և ենթակա ստորաբաժանումները հիմնականում կատարել են իրենց առջև դրված խնդիրները, օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում մարզում վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել է կայուն հասարակական կարգ ու կանոն: Ծառայությունը նպատակաուղղվել է հանցավորության նախականխման, կանխման և բացահայտման, հասարակական կարգի և անվտանգության ապահովմանը:
Առանձնապես ծանր և ծանր հանցագործությունների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքները մշտապես գտնվել են մարզային վարչության ղեկավարության հսկողության տակ: Առավել բարդ միջոցառումները պլանավորվել և իրականացվել են վարչության անձնակազմի անմիջական մասնակցությամբ: Կատարողական կարգապահության և հանցավորության դեմ պայքարի առավել հրատապ հարցերը պարբերաբար քննարկվել են ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խորհրդակցություններում, կայացած որոշումները ուղղված են եղել օպերատիվ իրավիճակի կայունացմանն ու կազմակերպչական գործունեության որակի բարելավմանը:
2015 թ. 9 ամիսների ընթացքում մարզում արձանագրվել է 784 հանցագործության դեպք, նախորդ տարվա 818-ի դիմաց: Արձանագրված 784 դեպքերից 784 էլ բացահայտման տոկոսում հաշվվող հանցագործություններ են:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են առկա թերություններն ու բացթողումները, դրանց վերացման ուղղությամբ իրականացվող և օպերատիվ-հետախուզական գործունեության բարելավմանն ուղղված միջոցառումների ընթացքը:
Օպերատիվ խորհրդակցությունը ոստիկանության Շիրակի մարզային վարչության և ենթակա բաժինների կողմից 2015 թ. ինն ամիսներին իրականացված օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները գնահատել է «բավարար»:
Խորհրդակցության ընթացքում տրվել են կոնկրետ հանձնարարականներ և որպես 2015 թ. հետագա հիմնական խնդիրներն են նշվել.
1. Արձանագրված և չբացահայտված առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքների ակտիվացումը:
2. Մարդու դեմ ուղղված հանցագործությունների աճի դինամիկայի կանխումը, արձանագրված և չբացահայտված հանցագործությունների բացահայտման նպատակով լրացուցիչ միջոցառումների իրականացումը:
3. Բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման, ինչպես նաև ինքնակամ հանձնման միջոցառումների արդյունավետ իրականացումը:
4. Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի աշխատանքների ակտիվացումը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և իրացման դեպքերի լիարժեք բացահայտումը:
5. Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների` հատկապես բնակարանային գողությունների կանխարգելման և բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքների որակի բարձրացումը:
6. Կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների՝ հատկապես կեղծ փողեր պատրաստելու, պահելու, իրացնելու և կաշառք ստանալու, տալու, միջնորդելու դեպքերը կանխելու, բացահայտելու ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացումը:
7. Հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետության բարելավումը:
8. Պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների կանխման և բացահայտման ուղղությամբ ակտիվ միջոցներԻ ձեռնարկումը:
9. Հանցագործի ինքնությունը անհայտ լինելու պատճառաբանությամբ նախկին տարիներին կասեցված քրեական գործերի բացահայտման ուղղությամբ տարվող միջոցառումների ակտիվացումը:
10. Նախապատրաստվող նյութերի որակի, հաղորդումների, ահազանգերի և դիմում-բողոքների քննարկման գործընթացի նկատմամբ ամենօրյա հսկողություն սահմանումը:
11. Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների նախականխման և կանխման ուղղությամբ տարվող աշխատանքների ակտիվացումը:
12. Նախկինում դատապարտվածների կողմից նոր հանցագործությունների կատարումը բացառելու նպատակով այդ կատեգորիայի անձանց հետ տարվող պրոֆիլակտիկ-կանխարգելիչ աշխատանքների արդյունավետության բարձրացումը:
13. Արտաքին ծառայությունների նկատմամբ իրականացվող հսկողության ապահովումը:
14. Կադրերի ընտրության, տեղաբաշխման, նշանակումների և տեղափոխությունների արդյունավետության ու հիմնավորվածության ապահովումը, ծառայողական և աշխատանքային կարգապահության ամրապնդումը: