ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ

Սիրելի ծառայակիցնե՛ր:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ շնորհավորում եմ ոստիկանության 97-րդ տարեդարձի առթիվ:
Ոստիկանությունն իր մասնագիտական օրով է սկսում համակարգի խորքային բարեփոխումների երկրորդ փուլը, և դա խորհրդանշական է: Մենք կարճ ժամանակում վերափոխումների երկար ճանապարհ անցանք: Ահռելի աշխատանք է կատարվել անցած տարիներին, և տեսնում ենք արդյունքը: Բարեփոխումների տրամաբանության մեջ այդ արդյունքը գուցե և կարող է բավարար համարվել, սակայն մեզ բավարարել չի կարող: Որովհետև բարեփոխումների տրամաբանությունն էլ գործընթաց է և անցյալ է դառնում, իսկ մենք կանգ առնելու, ձեռք բերածով գոհանալու, հանգստանալու իրավունք չունենք:
Ոստիկանական համակարգի կատարելագործումը շարունակական ու անվերջ պրոցես է, և այդ ճանապարհին կանգնել չկա. արածն ամրապնդելով, չարվածը լրացնելով, թերությունները շտկելով՝ քայլ առ քայլ առա՛ ջ՝ սա է մեր ընտրությունը և այդ ընտրությունից երբեք չենք հրաժարվելու:
Այդ ճանապարհին մեր աշխատանքի տարբեր գնահատականներ են եղել ու կլինեն, նաև՝ բացասական գնահատականներ: Եղել են ու կլինեն անհավատներ, չարախոսներ, փնովողներ: Կլինե՛ն. բոլորը չէ, որ սիրում են մեզ ու մեր գործը: Ոստիկանի գործը ծառայությունն է օրենքին ու ժողովրդին, և բնական է, որ մեզ պիտի հակադրվեն բոլոր նրանք, ովքեր իրենց օրենքից վեր ու ժողովրդից դուրս են կարծում: Ոստիկանի մասնագիտությունն այնպիսին է, որ կարող է և ընկնել, բայց պիտի վեր կենա, շտկվի, շարունակի, որովհետև մեր գործը հանուն արդարության է, մեր գործը այն վճռական «ոչ»-ն է, որ ամեն օր ենք ասում հանցագործին, թալանին, անօրինականությանը: Իսկ մեր գործի ոգին հավատն է առ մեր ճշմարտությունն ու արդարությունը: Ուրեմն՝ հավատանք մեզ ու մեր գործին, իսկ անհավատին ու փնովողին պատասխանենք մեր պրոֆեսիոնալ ու վստահելի աշխատանքով: Ոստիկանի՛ աշխատանքով…
Շնորհակալ եմ ու շնորհավորում եմ այդ գործն անմնացորդ կատարող յուրաքանչյուրիդ՝ շարքայինից մինչև գեներալ: Շնորհակալ եմ ձեր ընտանիքներին, որ ամուր թիկունք են ձեզ, ձեր ծնողներին, որ այդպիսի զավակներ են դաստիարակել:
Շնորհակալ եմ մեր վետերաններին՝ իրենց կենսագրության ու մեր կողքին իրենց երիտասարդ ներկայության համար:
Շնորհակալ եմ մեր զոհված ծառայակիցների հարազատներին՝ նրանց օջախները պայծառ պահելու համար: Խոնարհվում եմ բոլորիդ առաջ:
Ցանկանում եմ շնորհավորել նաև նրանց, ովքեր դեռ դիմադրում են բարեփոխման ոգուն ու տրամաբանությանը: Ներողամիտ լինենք ու հավատանք, որ նորացման շունչը նրանց վրա էլ կտարածվի, հակառակ դեպքում մարտնչող համառներից կհրաժարվի ինքը՝ համակարգը:
Մասնագիտական տոնի առթիվ կրկին շնորհավորելով բոլորիս՝ հավաստում եմ. ոստիկանությունը միակամ ու անկանգ շարունակելու է իր ընտրության ճանապարհը: Մենք դրա համար ունենք և՛ ուժ, և՛ կամք, և՛ փորձառություն, և՛ արդար ու ճշմարիտ լինելու աներեր գիտակցումը:
Աստված ձեզ պահապան:

ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ
ՀՀ ոստիկանության պետ,
գեներալ-լեյտենանտ