ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կինը շուկայում մատնացույց է արել գողին

18.03.2015 09:33 Գողություն

Օրերս Երևանի Մալաթիա թաղամասի գյուղմթերքների շուկայում 1980 թ. ծնված Աննա Հ.-ն ոստիկանության ծառայողին մատնացույց է արել 1981 թ. ծնված Կառլեն Խ.-ին և հայտնել, վերջինս իր պայուսակից գողություն է կատարել:
Կառլեն Խ.-ն, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել բաժին:
Պարզվել է, որ նա մարտի սկզբներին ՀԱԶ Ա3 թաղամասում գտնվող մի բնակարանում Աննա Հ.-ի պայուսակից գողացել է 35.000 դրամ:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: