Ոստիկանությունը մասնակցել է համապետական շաբաթօրյակին
29.04.2023 14:04
Համակարգի լրատու

Ապրիլի 29-ին ՆԳՆ ոստիկանության տարածքային բոլոր ստորաբաժանումների և ծառայությունների աշխատակիցները մասնակցել են համապետական շաբաթօրյակին։
Ոստիկանները վարչական շենքերի հարակից տարածքներում և հասարակական վայրերում կատարել են մաքրման և բարեկարգման աշխատանքներ։