Հետախուզվում էր ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով
25.05.2016 11:39
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Էջմիածին քաղաքի Հոկտեմբերի փողոցից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Ռուբիկ Մ.-ին, ով մայիսի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի /ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը/ 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: