Գողության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Շամիրամ համայնքում
06.04.2023 11:13
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանները ապրիլի 5-ին Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 60-ամյա Խաչատուր Ս.-ին, որը մարտի 17-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-254-րդ հոդվածի (Գողության փորձը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: