ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Շարային ստուգատեսներ ոստիկանության տարածքային բաժիններում

Հոկտեմբերի 10-ից 14-ը ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունը ոստիկանության տարածքային բոլոր ստորաբաժանումներում կազմակերպել և իրականացրել է շարային ստուգատես, որին մասնակցել են բաժինների արտաքին ծառայությունների աշխատակիցները։ Միջոցառման նպատակն էր՝ ստուգել ոստիկանների արտաքին տեսքը, ինչպես և համազգեստ կրելու կանոնների պահպանումը։ Ստուգատեսների ընթացքում վեր են հանվել որոշ բացթողումներ, որոնց շտկման ուղղությամբ տրվել են հանձնարարականներ։