Ոստիկանների պայքարը ապօրինի ծառահատումների դեմ շարունակվում է
Օգոստոսի 22-ին, ժամը 00.30-ի սահմաններում, ապօրինի ծառահատումների դեմ տարվող պայքարի շրջանակներում շրջիկ ծառայություն իրականացնելիս, Թումանյան-Արևածագ ճանապարհին ստուգման է ենթարկվել Գարգառ գյուղի բնակիչ 44-ամյա վարորդի վարած «ԳԱԶ-3507» մեքենան՝ բեռնված շուրջ 6 մ/խ փայտանյութով: Վարորդը փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ փայտանյութը պատկանում է Գուգարք գյուղի 47-ամյա մի բնակչի: Վերջինս հայտնել է, որ փայտանյութը պատրաստել է նախորդ օրը Ահնիձոր գյուղի հարակից տարածքում՝ քամատապալ երկու ծառ բենզասղոցով հատելու միջոցով:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: