ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Շենավանցին հողամասում կանեփ էր աճեցրել

Հունիսի 2-ին ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Շենավան գյուղի 45-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պատրաստում, պահում և օգտագործում: Նյութերի նախապատրաստման ընթացքում քրեական հետախույզները մեկնեցին Շենավան: Նշված տանը կից հողամասի զննությամբ հայտնաբերվեց կանեփի 210 բույս: Ըստ 45-ամյա տղամարդու՝ հայտնաբերվածն ինքն էր աճեցրել ու մշակել:
Նշանակվել է փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: