ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Շենգավիթի ոստիկանները բացահայտեցին կողոպուտը

16.09.2020 15:53 Կողոպուտ

Սեպտեմբերի 11-ին, ժամը 12.50-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում մի կին տվել է հաղորդում, որ երկու ժամ առաջ, առևտրի կենտրոնի բացօթյա ավտոկայանատեղիում, Արմեն ներկայացած մեկն իրենից վերցրել է ոսկյա զարդեր` գնելու պատրվակով, ապա օգտվելով իր անուշադրությունից` հեռացել է:
Կողոպուտի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, և Շենգավիթի քրեական հետախույզներն անցել են գործի: Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նրանք պարզել են Արմենի ինքնությունը, և սեպտեմբերի 15-ին Վարդաշենի 12-րդ փողոցի իր տան մոտից բերման են ենթարկել 21-ամյա երիտասարդին: Նա խոստովանել է արարքը և ձերբակալվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ոսկյա զարդերը հայտնաբերելու ուղղությամբ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: