Շենգավիթի ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
23.11.2021 12:08
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողները նոյեմբերի 22-ին Ներքին Շենգավիթի 8-րդ փողոցից բերման են ենթարկել 39-ամյա Արմեն Ս.-ին, որը նոյեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Արմեն Ս.-ն ներկայացվել է ԱՆ պրոբացիայի ծառայություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: