Շենգավիթի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել
30.10.2021 12:53
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 29-ին բաժին է ներկայացել 30-ամյա Հովհաննես Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ Գողությանը հանցակցելը և 177-րդ (Գողությունը) հոդվածների մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հովհաննես Հ.-ն ներկայացվել է պրոբացիայի ծառայություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: