Շենգավիթի ոստիկանները հայտնաբերել են ապօրինի զենք
18.09.2023 13:27
Զենք-զինամթերքի հայտնաբերում

Շենգավիթի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 17-ին, ժամը 6.30-ին, Թամանցիների փողոցում, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Հրազդան քաղաքի բնակիչ, 21-ամյա մի երիտասարդի: Նրա մոտ հայտնաբերվել է գազային ատրճանակ և չորս փամփուշտ:
Նա ներկայացվել է քննչական բաժին:
Նշանակվել է փորձաքննություն, նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: