Շենգավիթի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Տպագրիչների փողոցում
 
                                            Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 9-ին Տպագրիչների փողոցից բերման է ենթարկվել 30-ամյա Գուրգեն Կ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ (Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը) և 258-րդ (Խուլիգանությունը) հոդվածների մեղադրանքով:
 Առանց խափանման միջոցի:
 Գուրգեն Կ.-ն ներկայացվել է ԱՆ պրոբացիայի ծառայություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					