Շենգավիթի քրեական հետախույզները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
13.01.2022 13:07
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 12-ին Ներքին Շենգավիթի 14-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 51-ամյա Արթուր Ս.-ն, որը 2021 թ. նոյեմբերի 4-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Արթուր Ս.-ն ներկայացվել է ոստիկանության Մալաթիայի բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: