Շենգավիթի քրեական հետախույզները կողոպուտի դեպք են բացահայտել
Հունիսի 6-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած տղամարդը հայտնում էր, որ Երևանի Չեխովի 10-րդ շենքի մուտքի մոտ անհայտ անձը քաշելով պոկել է իր կնոջ ոսկյա շղթան ու փախել: Ահազանգը փոխանցվեց ոստիկանության Շենգավիթի բաժին։ Դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր։ Տուժողից ընդունվեց հաղորդում:
Դեպքի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվեց քրեական գործ։ Ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կողոպուտը կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Բացահայտման միջոցառումներն օրեր տևեցին։ Շենգավիթի քրեական հետախույզների տեսադաշտում հայտնված 19-ամյա երիտասարդը հայտնաբերվեց մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայում ու բերման ենթարկվեց։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: