Շենգավիթի հետաքննիչները գողության դեպք են բացահայտել
Ապրիլի 30-ին ոստիկանության Շենգավիթի բաժին դիմած կինը հայտնել էր, որ նախորդ օրը Սևանի փողոցի տոնավաճառի մի խանութ-սրահում գնումներ կատարելիս անհայտ անձը, օգտվելով իր անուշադրությունից, գողացել էր իր դրամապանակը։ Դրամապանակում փող, նույնականացման ու բանկային քարտեր էին։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 6-ին բաժնի հետաքննության բաժանմունքի ծառայողները տեղեկություններ ստացան գողությունը կատարած անձի ինքնության վերաբերյալ։ Բացատրական աշխատանքի արդյունքում 43-ամյա կինը ներկայացավ ոստիկանության բաժին, տվեց խոստովանական բացատրություն ու ներկայացրեց գողոնը:
Հանգամանքները քննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: