Նոր Նորքի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Շենգավիթում
04.09.2019 10:54
Հետախուզվողի հայտնաբերում
Սեպտեմբերի 3-ին, ժամը 11.15-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Շենգավիթ համայնքի Հ.Հովհաննիսյան փողոցից բերման են ենթարկել 1998 թ. ծնված Տիգրան Կ.-ին, որը օգոստոսի 30-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 4-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: