ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Շենգավիթում կատարված սպանությունը բացահայտվեց. մեկ անձ կալանավորվել է

13.06.2022 13:01 Սպանություն

Հունիսի 9-ի գիշերը, ժամը 01.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել 44-ամյա մի տղամարդ։ Անմիջապես բուժհաստատություն մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր։ Քիչ անց հիվանդանոցից հաղորդեցին, որ տղամարդը մահացել է։
Շենգավիթի քրեական հետախույզների ձեռնարկած համալիր միջոցառումների արդյունքում պարզվեցին դեպքի որոշ հանգամանքներ։ Նախնական տվյալներով՝ կեսգիշերն անց Բագրատունյաց փողոցի գազալցակայի մոտ ծագած վիճաբանության ժամանակ տղամարդուն դանակով խփել էր Արարատ քաղաքի 55-ամյա մի բնակիչ։
Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն։ Կասկածվողին հայտնաբերելու միջոցառումներ սկսվեցին։ Շենգավիթի քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մասիսի բաժնի ծառայողների հետ, դեպքից ժամեր անց Մասիս քաղաքում հայտնաբերեցին նրան ու բերման ենթարկեցին Մասիսի բաժին։ Նա ներկայացվեց նախաքննական մարմնին, ձերբակալվեց, ապա կալանավորվեց:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: