ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Շիկահող գյուղի տարածքում հակահետևակային ական է հայտնաբերվել

Հունվարի 31-ին, ժամը 15.50-ին, ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սյունիքի մարզի Շիկահող գյուղի տարածքում հայտնաբերվել է ական:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, 1962 թ. ծնված Հրաչյա Ղ.-ն նույն գյուղի «Պռշնոտ» կոչվող տարածքում ոչխարներն արածացնելիս հայտնաբերել է «ՕԶՄ» տիպի հակահետևակային ական:
Հիշյալ համայնքի ղեկավարը բացատրություն է տվել, որ ականը մնացել է 1992-1993 թվականներից:
Նշված տարածքը պահպանվում է ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների կողմից` մինչև ՀՀ ՊՆ-ի կողմից ականազերծման աշխատանքների ավարտը:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: