ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողը հայտնաբերվեց Շինարարների փողոցում

Հետախուզվողը հայտնաբերվեց Շինարարների փողոցում

Սեպտեմբերի 4-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելով, Երևանի Շինարարների փողոցում ձերբակալել և բաժին են ներկայացրել 1958 թ. ծնված Բենիկ Բ.-ին, որը 2023 թ. օգոստոսի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի (Ավազակությունը) 1-ին և 456-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր հափշտակելը, շորթելը, ոչնչացնելը, վնասելը կամ թաքցնելը) 1-ին մասերի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: