ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Շինհրապարակի գողերը

20.05.2014 12:33 Գողություն

Մայիսի 19-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության ՊՊԳՎ Արաբկիրի բաժնի վաշտի ծառայողները Երևանի Պռոշյան փողոցի թիվ 1 փակուղուց, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1961 թ. ծնված Ավետիք Թ.-ին և 1962 թ. ծնված Գագիկ Պ.-ին: Նրանք խոստովանել են, որ 15 օր առաջ, ժամը 02.00-ին, Պռոշյան փողոցի 1-ին փակուղու 20/23 հասցեում գտնվող շինարարական հրապարակից գողություն են կատարել:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: