Հետախուզվողը հայտնաբերվեց «Շիրակ» օդանավակայանում
03.04.2023 11:06
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները և «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 1-ին Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերել և Կումայրիի բաժին են տարել 43-ամյա Կարապետ Գ.-ին, որը 2022 թ. մարտի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: