Հայտնաբերվեց «Շիրակ» օդանավակայանում
02.10.2023 12:13
Հետախուզվողի հայտնաբերում

Հոկտեմբերի 1-ին, ժամը 17-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, «Շիրակ» օդանավակայանի սահմանային անցակետում ձերբակալվել է ՌԴ քաղաքացի, 1986 թ. ծնված Տաթևիկ Պ.-ն: 2017 թ. սեպտեմբերի 22-ից ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի կողմից նա հետախուզվում էր քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: