ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ուժեղացված ծառայություն Շիրակի մարզում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

05.08.2015 15:51 Միջոցառումներ
Ուժեղացված ծառայություն Շիրակի մարզում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելու, կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կողմից ՃԵԿ-ի խախտումները հայտնաբերելու ուղղությամբ հատուկ միջոցառումների անցկացման պլան-գրաֆիկի համաձայն` ՃՈ Ուղեկցող վաշտի և 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները օգոստոսի 4-ին Շիրակի մարզում իրականացրել են ուժեղացված ծառայություն: Կազմվել է վարչական իրավախախտման 122 արձանագրություն:
Ուժեղացված ծառայության ընթացքում ոչ սթափ վիճակում, փոխարինված համարանիշերով և առանց համապատասխան փաստաթղթերի մեքենա վարելու համար ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 22 տրանսպորտային միջոց: Հայտնաբերվել են նաև հետախուզման մեջ գտնվող մեքենաներ:
Միջոցառումները շարունակական են լինելու: