ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Շիրակի մարզի պարեկները հայտնաբերել են թմրանյութ

Հուլիսի 12-ին, առավոտյան ժամը վեցին, Շիրակի մարզի պարեկները, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Գյումրու Իսահակյան փողոցում ձերբակալել և ոստիկանության Մուշի բաժին են բերել 37-ամյա գյումրեցի մի տղամարդու:
Անձնական խուզարկությամբ նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է կաթուցիչ, իսկ գուլպայի միջից՝ թղթե փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով: Ըստ նրա` թմրամիջոցն իրենն է, կանեփը քաղել էր Հայկաձոր գյուղի դաշտերից:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: