Շմոլ գազի արտահոսք
26.03.2013 11:51
Թունավորում
Մարտի 25-ին, ժամը 13.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են տեղափոխվել Ներքին Գետաշեն գյուղի 4 բնակիչներ, մեկը` անչափահաս:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում, իրենց տան խոհանոցի գազօջախից շմոլ գազի արտահոսքից:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: