ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Շմոլ գազի արտահոսքի հետևանքով

28.04.2014 13:27 Թունավորում

Ապրիլի 26-ին, ժամը 02.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1960 թ. ծնված Արամ Ա.-ն, 1958 թ. ծնված Լուսիկ Ա.-ն, 1984 թ. ծնված Ռուզաննա Ա.-ն և 2008 թ. ծնված Սամվել Շ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, իրենց տանը` շմոլ գազի արտահոսքի հետևանքով:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: