Շմոլ գազի թունավորում
25.03.2013 12:14
Թունավորում
Մարտի 24-ին, ժամը 21.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության է տեղափոխվել 5 անձ:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 21.15-ի սահմաններում, տան ջրատաքացուցիչի թերայրման հետևանքով:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: