Շմոլ գազի թունավորումով
10.12.2012 12:52
Թունավորում
Դեկտեմբերի 8-ին, ժամը 23.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Ձորագյուղ գյուղի երեք բնակիչներ:
Պարզվել է, որ դեկտեմբերի 7-ին, ժամը 22.30-ի սահմաններում, նրանք թունավորվել են իրենց տան խոհանոցում գտնվող գազի կաթսայից առաջացած շմոլ գազից:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: